Ալերգոլոգիա
Բրոնխիալ ասթմա
Բրոնխիալ ասթման անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային բնույթի ալերգիկ հիվանդություն է, որը կլինիկորեն դրսեւորվում է բրոնխների լորձաթաղանթի այտուցի եւ գերարտազատման պատճառով հանկարծակի զարգացող շնչահեղձության նոպայով:
Վերջին ժամանակներս բրոնխիալ ասթմայով հիվանդների քանակը շատ մեծացել է: Պետք է ասել, որ փոխվում են ոչ միայն հիվանդության հաճախականությունը, այլ նաեւ ընթացքն ու բնույթը: Նախկինում այն համարվում էր կյանքի համար ոչ շատ վտանգավոր հիվանդություն, իսկ այսօր հանդիպում են ծայրահեղ ծանր ընթացող նոպաներ` կասկածելի ելքերով:
Բրոնխային ասթմայի հիմնական պատճառն օրգանիզմի գերզգայունությունն է վարակային կամ ոչ վարակային ալերգիաների նկատմամբ: Նպաստող գործոններ են հանդիսանում բրոնխաթոքային ապարատի վարակային ոչ հատկանշական ախտահարումները, վարակային ալերգիան, նյարդային համակարգի խնդիրներն ու ժառանգական հակվածությունը:
Մասնագետները բրոնխային ասթման բաժանում են վարակային ալերգիկ եւ ոչ վարակային ալերգիկ` ատոպիկ ձեւերի:
Բրոնխային ասթմայի ատոպիկ ձեւն առաջանում է արտածին ալերգենների շարքին պատկանող ոչ վարակային ալերգեններից, իսկ վարկային-ալերգիկ բրոնխային ասթմայի հիմքում ընկած է օրգանիզմի զգայունության բարձրացումը տարատեսակ մանրէների կամ նրանց առաջացրած հետեւանքների նկատմամբ:
Ատոպիկ բրոնխային ասթմայի առաջացման մեջ հիմնական դերը պատկանում է ինհալացիոն ալերգիաներին: Բուսական ծագման փոշիներն ամենատարածված ինհալացիոն ալերգեններն են: Քանի որ տարբեր երկրներում բուսական աշխարհը տարբեր է, բնականաբար բուսական փոշիներից առաջացող ատոպիկ ասթմայի պատճառներն էլ տարբեր են:
Բնակարանային կենցաղային փոշին ունի արտահայտված ալերգեն հատկություն: Այս ալերգեններն իրենցից ներկայացնում են կենդանական, բուսական, մանրէային եւ սնկիկային ծագում ունեցող մասնիկների համակցություն: Ապացուցված է, որ բնակարանային փոշին պարունակում է մեծ քանակությամբ (երբեմն 1կգ-ում` 500) Dermatophagoides տիպի տզեր, որոնց բներն են` բարձերը, ներքնակներն ու վերմակները:
Բնակարանի օդում պարունակվող փոշու մասնիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց քանակը բարձրանում է ձմռան ամիսներին, իսկ դրա պատճառն այդ ամիսներին բնակարանների վատ օդափոխությունն է: Դրանով է բացատրվում ատոպիկ ասթմայի դեպքերի սրացումը ձմռան ամիսներին:
Բրոնխային ասթմայի վարակային-ալերգիկ ձեւը սերտորեն կապված է շնչուղիների տարբեր բորբոքային հիվանդությունների հետ, ինչպիսիք են քրոնիկական բրոնխիտը, քրոնիկական թոքաբորբը, շնչուղիների սուր հիվանդությունները, գրիպը: Բրոնխային ասթմայի առաջացման գործում մեծ նշանակություն ունեն նաեւ էնդոկրին եւ ժառանգական գործոնները: Այս հիվանդությունը դրսեւորվում է շնչահեղձության նոպաներով:
Նոպայի առաջացման ընթացքում տարբերում են 3 շրջան` նախանշանների շրջան, նոպայի ծաղկման շրջան եւ նոպայի հետզարգացման շրջան: Նախանշանների շրջանը կարող է սկսվել նոպայից մի քանի րոպե, ժամ կամ նույնիսկ օրեր առաջ: Այս շրջանին բնորոշ են քթից առատ, ջրիկ լորձարտադրությունը, փռշտոցը, նոպայաձեւ հազը, սառը քրտինքը, մաշկի քորը, կոկորդի քերման զգացումը:
Նոպայի բուռն ծաղկման շրջանը կարող է տեւել մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ եւ ուղեկցվել շնչահեղձությամբ եւ կրծոսկրի ետեւի մասում սեղմոցի զգացությամբ: Նոպայի ժամանակ հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունը շատ ծանր է, դեմքը` գունատ, թեթեւակի այտուցված ու սառը քրտինքով պատված: Հաճախ նոպայի ժամանակ հազի հետ արտադրվում է մեծ քանակությամբ խորխ: Բժիշկը թոքերը լսելիս կարող է հայտնաբերել չոր, սուլող ու տարածված խզզոցներ:
Շնչահեղձության երկարատեւ նոպայի դեպքում կարող են զարգանալ սրտային անբավարարության նշաններ: Հնարավոր է զարկերակային ճնշման բարձրացում: Նոպայի հետզարգացման շրջանը կարող է տեղի ունենալ անմիջապես կամ աստիճանաբար: Այս հիվանդության բուժումը ներառում է անհետաձգելի օգնություն. ասթմային վիճակի դեպքում` նոպայից հանելն, իսկ հետո` բուժական միջոցների կիրառումը: Բրոնխային ասթման շատ վտանգավոր ընթացք ու հետեւանքներ կարող է ունենալ, այդ պատճառով պետք է արագ դիմել մասնագետի:
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի SVETA, բարև Ձեզ: Բրոնխիալ ասթմայի նոպայի ժամանակ շատ արդյունավետ է սալբուտամոլի սփրեյը, որը նշանակվում է միայն բուժող բժշկի կողմից:
SVETA
01.10.2015
Կարդացեք նաև
Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...
Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...
Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...
Ի՞նչ է բրոնխիալ ասթման:
Տարբերում են բրոնխիալ ասթմայի երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...
1. Ի՞նչ է ալերգիան:
Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...
Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն